««ՉԻ» թերթը գրում է.

«Էջմիածին քաղաքի ավագանին քաղաքապետը Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ որոշում է ընդունել 2016 թվականի հունվարի 1-ից թանկացնել մանկապարտեզների վարձավճարները, այսուհետ ծնողները ստիպված ևն լինելու 6000 դրամի փոխարեն վճարել 7000 դրամ։

Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետտ Վարդան Վարդանյանից։ Ի պատասխան «ՉԻ» հարցադրման «Ի՞նչ հիմնավորումով են թանկացել մանկապարտեզների վարձավճարները այն էլ սոցիալական ճգնաժամ ապրող մի քաղաքում, որտեղ նվազագույնը, ուր կարելի է աշխատանք գտնել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներն են, իսկ այստեղ աշխատավարձերը մնացել են նույնը». Վարդանյանը պատասխանեց. «Նախ 1000 դրամով չի ավելացել, այլ եղել է ընդամենը 500 դրամի թանկացում։ Մեր բյուջեն տեղական հարկերից է գոյանում և այդ բյուջեն չի ավելացել։ Իսկ քանի որ բարձրացել են կոմունալ վարձավճարները»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։