Նախորդ շաբաթ Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ տարեց ամուսինների նկատմամբ ավազակային հարձակում գործած հանցախմբի անդամները հայեր են: Հարձակման ժամանակ կապկպել են նրանց, 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանել, իսկ նրա կնոջը՝ Սեդա Դեմիրջիին ծանր վիրավորում հասցրել: 

Ինչպես տեղեկանում ենք թուրքական Sabah պարբերականից, հայ ամուսինների տնից 1 մլն թուրքական լիրա արժողությամբ զարդեր և գումար հափշտակած խումբը ձերբակալվել է Տրապիզոնում: 

Հանցագործության իրագործումից 4 օր անց ձերբակալվածները մտադրվել են Վրաստանի տարածքով փախչել Հայաստան։ Ըստ նախնական տեղեկությունների, կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ «այդ զույգը շատ փող ունի»։ Հենց նա էլ հանցագործների առաջ բացել է դուռը։

Ձերբակալված կասկածյալներից 5-ը կանայք են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ։ Կասկածյալների անուններն են՝ Արթուր Ա., Սերգեյ Մ., Արամ Հ., Մարիաննա Ե., Քրիստինե Մ.: Եղել են նար ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.։