Այսօր՝ փետրվարի 11-ին տեղի ունեցած նիստի օրակարգից հանվեց ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը հաստատելու մասին հարցը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ ծրագրի հետ կապված լրացուցիչ քննարկման հարցեր կան:

Նշենք, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսված էր 2018 թվականին, իսկ շահագործման հանձնումը՝ 2026 թվականին: