«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 79 է. այս մասին «Ժողովուրդ»–ը պաշտոնապես տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Իհարկե, մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակի հասնել, մնացած 60-ից ավելն իրականամ գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններն» են։ Եւ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաև «Կուսակցությունների մասին» օրենքը։ Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը։

Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում Է, որ «ԿՄ» օրենքն Աժ-ն ընդունի ձայների երկու–երրորդով՝մինչև եկող տարվա ապրիլը։ Իսկ մինչ այդ ՀՀ ԱՆ-ն ծրագրել Է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում։ Պոտենցիալ ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններ» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի»։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։