ՌԴ քաղաքական դաշտում, ինչու չէ, նաև որոշ միջազգային այլ ստրուկտուրաներում Արա Աբրահամյանն ունի ճանաչում: Այս մասին YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Հովասափյանը: Նա մասնավորապես նշեց. 

- Արա Աբրահամյանը հասարակական կյանքում նոր դեմք չէ, քանի որ տարիներ շարունակ նա ղեկավարում է Ռուսաստանի հայերի միությունը: Չփորձելով զբաղվել Աբրահամյանի PR-ով, ուղղակի նշեմ, որ ՌԴ քաղաքական դաշտում, ինչու չէ, նաև որոշ միջազգային այլ ստրուկտուրաներում նա ունի ճանաչում, սակայն այդ ամենը որքանով կանդրադառնա նրա` ՀՀ քաղաքական դաշտ հնարավոր մուտքի վրա և որքանով կնպաստի հայաստանյան քաղաքական իրականությունում գործունեություն ծավալելուն, ցույց կտա ժամանակը:

Մեր դիտարկմանը, որ Արա Աբրահամյանը կարծես փոշմանել է, քաղաքագետը նշեց.

- Ինչ վերաբերում է փոշմանել կամ չփոշմանելուն, ապա նշեմ, որ ներկա փուլում նկատվում է որոշակի պասիվություն և կոնկրետ քայլեր չեն նկատվում:

Նշենք, որ չնայած Արա Աբրահամյանը տարիներ շարունակ նա ղեկավարում է Ռուսաստանի հայերի միությունը, այնուամենայնիվ մեղմ ասած գերազանց չէ տիրապետում ռուսերեն լեզվին: 

Մամուլում բազմիցս խոսվել է, թե ինչպես է հաջողվել Արա Աբրահամյանին Ռուսաստանում մեծ դիրքեր զբաղեցնել։ «Մալիշկացի խեղճուկրակ երիտասարդ Արան իր շատ հայրենակիցների նման գյուղի բարիքները տարել է Ռուսաստան՝ ծախելու, գործի բերումով մտել է ռուսական բարձրաստիճան մի չինովնիկի մոտ ու նրա բարեհաճությունը ստանալու համար՝ ուզել է ուղղակի ասել, որ օգնի իիեն, որ բազմանդամ ու կարիքավոր ընտանիքից է։ «Յա պրաստոյ դերեվյաննի պարեն…» բառերը լսելով՝ ռուս չինովնիկը ծիծաղից թուլացել է ու հավանել տղային։ Հետո գործերը հալած յուղի պես են գնացել»»։ 

Առանց մեկնաբանության ներկայացնենք նրա ռուսալեզու հարցազրույցներից մեկը: