«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարզերի սոցիալական ծառայություններում եւ տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումները դեռ չեն ավարտվել: Որոշ կառույցներում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել, որոնք կհայտնվեն իրավապահների սեղանին: Անցած շաբաթ վարչապետը կառավարության նիստում նշեց, որ պաշտոնանկություններ կլինեն: Ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում, երեկ հարցրինք կառավարության մեր աղբյուրին։

Պարզվեց՝ ոչ բոլոր մարզերում են ստուգումներն ավարտվել, սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով ապօրինություններ թույլ տվածներից ազատվելու գործընթաց կազմակերպեն, հավանաբար՝ հաջորդ ամիս:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։