«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Oլիմպիական ավանի հարևանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում է սպորտային մեծ համալիր: Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին: Գևորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար:


Մեր տեղեկություններով, սպորտային համալիրն ունենալու է օլիմպիական չափերի լողավազան՝ 50 մետր երկարությամբ, 25 մետր լայնությամբ, մեծ մարզասրահ՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, իսկ ամենաբումայինը սերֆինգի հնարավորություններն են: Սերֆինգը սոսկ մարզաձև չէ, այն օվկիանոսների եւ ծովի ալիքների վրա հատուկ տախտակով սահելու արվեստ է, շատ օգտակար է առողջությանը՝ հատկապես սիրտ-անոթային խնդիրների կանխարգելմանը, նպաստում է արյան շրջանառության բարելավմանը:

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում