Հրանտ Բագրատյանը վերջին քառօրյայի առաջամարտիկն էր. բավականին էմոցիոնալ և մասնագիտական ելույթներից բացի նա բոցաշունչ պոռթկումներ ունեցավ, որոնք շատ հաճախ վերածվում էին լուրջ լեզվակռիվների:

ՀԾԿ հանձնաժողովի տարեկան հաշվետվության ժամանակ Բագրատյանն այնքան մոլեգնած մոտեցավ կենտրոնական ամբիոնին, որ նիստը նախագահով Հերմինե Նաղդալայնին դիմեց պարոնով (մինչ այդ էլ Կարինե Աճեմյանին նման կերպ դիմեց Վարդան Այվազյանը, հավանաբար էլի խառնավածության ու ցրված լինելու պատճառով): Նախկին վարչապետը հերթական անգամ փայլատակեց իր հռետորությամբ` հայտարարելով. «Գազպրոմ Արմենիան ներդրումների անվան տակ անվերջ ներկում է տրուբաները և ոչինչ էլ չի ներկում, ՀԷՑ-ն իր համար անվերջ ներդրումներ է անում, որոնցից չգիտես, թե քանի տոկոսն է ճիշտ, որը սխալ, հնարավորություն չկա դրանց հետևելու»:

Բագրատյանի կարծիքով ՀԾԿՀ-ն և Վիճվարչությունն ընդհանրապես այլևս պետք չեն պետությանը և դրանց լիազորությունները պետք է տալ համապատասխան նախարարություններին:

Արմեն Հովասափյան