«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Թովմասյանը ձգտում է դառնալ ՍԴ նախագահ, մինչդեռ այդ պաշտոնին հավակնում է նաև Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ Գյուլումյանը 2014-ի օգոստոսին ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնից ժամանակից մոտ 1 տարի շուտ հեռացավ, որպեսզի զբաղեցնի ՍԴ 2 թափուր պաշտոններից մեկը: Իշխանության գծած սցենարի համաձայն, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ 2018-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա ՀՀ նախագահ կդարձնի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Իշխանական շրջանակներում խոսվում է, թե Ալվինա Գյուլումյանը մտածում է՝ ինքն արժանի է ՍԴ նախագահի պաշտոնին, քանի որ երկար տարիներ եղել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը և այնտեղ պաշտպանել է իշխանության շահերը: Իսկ Թովմասյանն էլ գտնում է, որ ինքը պետք է դառնա ՍԴ նախագահ, քանի որ մեծ լումա ունի սահմանադրական փոփոխությունների գործում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս երկու պաշտոնյաները ՍԴ նախագահի պաշտոնը ձեռք գցելու համար խուլ հակամարտության մեջ են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: