«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի։ Ինչպես հայտնի է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»՝ շարունակելու նախարարական աշխատանքը։ Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունի, և ենթադրվում է, որ Լևոն Յոլյանի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվելու մասին առաջիկա օրերին կհայտարարվի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: