Բրիտանական Vive Charlie երգիծական ամսագիրն անդրադարձել է օրերս Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի դեպքին: Արդեն քանի օրը գրեթե բոլոր համաշխարհային ԶԼՄ-ներն անդրդառնում են այս սարսափազդու դեպքին. 4-ամյա ղջնակի դայակը դաժանորեն կտրել էր նրա գլուխը, այրել տունը որտեղ բնակվում էր և կտրվախ գլուխը ձեռքին շրջել Մոսկվայի փողոցներով:

Իրավապահ մարմինները լուրջ կասկածներ ունեն այն մասին, որ կինը հոգական առողջության հետ կապված խնդիրներ ունի: 

LifeNews-ին տրված բացառիկ հարցազրույցում ծաղրանկարի ստեղծողը պատմել է, որ չի ցանկացել վիրավորել զոհի հարազատներին: Նա նպատակ է ունեցել միայն պատմել աշխարհին Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության մասին: 

Նշենք, որ Գյուլչեհրա Բոբոկուլովայի հայրը պատմել է. «Նա ինչ-որ տարօրինակ հարցեր էր տալիս, ձայներ էր լսում, դադարել էր ենթարկվել, ագրեսիա էր դրսևորում: Ես նրան ասում եմ. «Մի գնա անտեղ, իսկ ինքը կարծես չի հասկանում, ինքն իր ուզածն է անում»: Հանկարծ հիշողությունը կորցրեց: Ես նրան հանգստացնում էի, իսկ ինքը կրկնում էր՝ «ես վախենում եմ, հայրի՛կ»: Մենք նրան հիվանդանոց տարանք, այնտեղ 13 օր պահեցին»: