«Ժամանակի» տեղեկություններով՝ ոստիկանությունը ակտիվորեն սկսել է հետաքրքրվել Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ֆինանսական հոսքերով, և մոտ 10 օր առաջ ընկերությունում ստուգումներ էին իրականացվում։ Առաջիկայում պարզ կլինեն ստուգումների արդյունքները։ Նշենք, որ ստուգումը պայմանավորված է մեր հրապարակմամբ, որում անդրադարձել էինք ընկերության ռեբրենդինգի նպատակով 120 հազար դոլարի փոշիացմանը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: