Բելգորոդի ծննդատներից մեկում նորածին աղջնակն անհետացել է։ Ինչպես պարզվել է, փոքրիկին ծննդատնից գողացել է 23-ամյա Եկատերինան։ Նա նույնպես նույն ծննդատանը երեխա էր ունեցել, սակայն երեխան վաղահաս էր ծնվել ու մահացել, ինչից հետո նա թողել էր որդուն ծննդատանն ու ուրիշի դստերը գողանալով՝ փախուստի դիմել:

Ոստիկանների խոսքով՝ կինը չի հասկացել, թե ինչպես է նման բան տեղի ունեցել։ Զանգահարել է ծնողներին, ասել, որ իրեն դուրս են գրել, իսկ տանը խոստովանել է, թե ինչ է արել։

Նշվում է, որ աղջիկը ևս վաղաժամ էր ծնվել և հիվանդանոցում էր, իսկ նրա մայրը դուրս էր գրվել։ Աղջկա ընտանիքը բարեկեցիկ պայմաններում է ապրում, բացառվում է այն փաստը, որ նրանք երեխային վաճառեին։