«168 Ժամ» թերթը գրում է.

«Մարտունու ծննդատանը նախորդ տարի տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ամուսիններին:

Կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ հետ վերջինիս հետվիրահատության խնդիրների համար գնացել են «Մարտունու ծննդատուն», որի միջանցքում ամուսինները պատահաբար հանդիպել են ծննդատան մանկաբույժին, որտեղ իրենց երեխայի բուժման հետ կապված հարցի համար կինը ձեռքերն օդում թափ տալով՝ մոտեցել է մանկաբույժին և դիտավորությամբ բռունցքներով երկու անգամ վերևից ներքև հարվածել է վերջինիս գլխի շրջանին, այդ ընթացքում ամուսինը մի կողմ է քաշել կնոջը և դիտավորությամբ ձախ ձեռքով հարվածել է մանկաբույժի աջ այտային շրջանին՝ վերջինիս պատճառելով աջ այտային շրջանի արյունազեղման փակ գանգուղեղային վնասվածքի ձևով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: