«Ավարտվել է 75 ամյա կնոջ վիրահատությունը, որը գրեթե 4 ժամ է տևել: Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային: ԲԿ-ի առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Իսկ կնոջ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:

Նշենք, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ: