Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ համագործակցի ԲՀԿ հետ, հորդորեց չֆիքսվել ԲՀԿ-ի ուղղությամբ, բայց և նշեց, որ համակրանք ունի ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զուրաբյանի նկատմամբ։

Նա մասնավորապես ասաց. «Նրան ուժեղ կին եմ համարում, ինչպիսիք քիչ են խորհրդարանում, և մենք լավ ենք հասկանում միմյանց։ Բայց նշեմ, որ իմ թշնամիներն էլ պակաս չեն, ես սիրում եմ թշնամիներ ունենալ, դա ուժ է տալիս ինձ»:

Նշենք, որ լյուդմիլա Սարգսյանն այժմ ԱԺ-ում ներկայանում է ՀԱԿ խմբակցության կողմից: 

«Ինչ վերաներում է ՀԱԿ-Լյուդմիլա Սարգսյան հակամարտությանը՝ չկա որևէ համակարտություն, չկան ոչ մի հարաբերություններ, ես շարունակում եմ նույնկերպ հարգել ու ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ ՀԱԿ բոլոր անդամներին նույն կերպ վերաբերվել»,- մանրամասնել է նա: