38-ամյա Հրայր Եզեգելյանը 1990-ականների սկզբին ուսանել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: Նա ապացույցներ է ներկայացնում, որ 12 տարեկան հասակում սեռական բռնության է ենթարկվել հոգևորականների կողմից: Երկար տարիների լռությունից հետո Եզեգելյանը որոշել է բարձրաձայնել մանուկ հասակում տեղի ունեցածի մասին: