«Չորորդ իշխանություն» թերթը գրում է.

«Նախկին լրագրողներ, այժմ՝ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի միջև շարունակվում է խանդն ու մրցակցությունը: Դա երևաց նաև նախօրեին՝ ԱԺ-ում նոր ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ժամանակ:

Ն. Զոհրաբյանը դահլիճ մտավ ուշացած, և քանի որ ԱԺ-ում իր հիմնական տեղը զբաղված էր, նստեց կառավարությանը հատկացված հատվածում՝ վարճապետի աթոռին:

Լրագրողներին էլ արագ որսալով պահը, տեսախցիկներն ուղղեցին Զոհրաբյանի ուղղությամբ: Սա տեսնելով, մի քիչ հեռու նստած Մարգարիտ Եսայանն արագ փոխեց իր տեղն ու ինքն էլ նստեց կառավարության հատկացված վայրում՝ Զոհրաբյանի թիկունքում»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։