Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կառավարության որոշմամբ պետականացված վայրերի թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը։

Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները։ Ինչպես տեղեկանում ենք «Ակօս»-ից, Դիարբեքիրում բախումներն ու պարետային ժամը շարունակվում են, իսկ նախարարների խորհուրդը Սուր նահանգում հապշտապ պետականացման որոշում է ընդունում:

Լքված հայկական եկեղեցին տարիների պայքարից հետո վերակառուցվել ու վերաբացվել էր։ Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համատեղ ջանքերով։