Այսօր ՀՀ Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է ցանկացած ընտրախախտման դեպքում կիրառել ազատազրկումը՝ բացառելով տուգանքը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարծում է, թե կամ պետք է տուգանքի չափը խստացնել, կամ ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրախախտումները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մասնագետներն իրեն հայտնել են, որ Գերմանիայում և Շվեյցարիայում ընտրախախտումը պատժվում է բացառապես քրեական եղանակով, թեև ինքը դեմ է իրավական ակտին: Նա նշեց, որ իր համար պատգամավորի առաջարկը իրավական առումով ճիշտ չէ: