Բելգիայի հայ համայնքը ապրիլի 10-ին բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև:

Ցույցին մասնակցել են Բելգիայի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ: