Եվրախորհրդարանը Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության սահմանափակուﬓերի, այդ երկրում ժողովրդավարացման գործըթացի, քրդական հարցի, քրդերի հետ բախուﬓերի, իրավունքի գերակայության անկման և նման այլ հարցերի հետ կապված զեկույց է քվեարկության դրել: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, թուրքական մամուլը Թուրքիայում մարդու հիﬓարար սկզբունքների ոտնահարմանը նվիրված այդ զեկույցը վերջին տարիների աﬔնախիստ զեկույցն է համարել:

Զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիա-ԵՄ ﬕջև փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը և կիպրական հարցին: Զեկույցում Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում Թուրքիայում մամուլի ազատության բնագավառում խախտուﬓերին ևս:

Զեկույցում Թուրքիայից պահանջվում է առաջնահերթություն տալ ահաբեկչության, կոռուպցիայի դեմ պայքարին, բոլոր օրենսդրական կարգավորուﬓերը համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշուﬓերին և նորﬔրին:

Զեկույցում ﬔկ անգամ ևս փաստվում է, որ քրդական խնդիրը ռազմական լուծում չունի: Թուրքական կառավարությունից պահանջվում է շարունակել բանակցությունները քուրդ առաջնորդների հետ և վերջ դնել քրդաբնակ շրջաններում քրդերի հետապնդուﬓերին ու նրանց հետ ռազմական բախուﬓերին: