«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոտեցող հանգստյան սեզոնին զուգընթաց մեծանում է նաև հայաստանյան տուրիստական գործակալությունների անհանգստությունը: Բանն այն է, որ ռուսական ինքնաթիռի պայթյունից հետո նվազել է Եգիպտոս մեկնողների թիվը, Թուրքիա` Անթալիա մեկնողները նույնպես սակավ են` տարբեր, այդ թվում և հասկանալի պատճառներով: Այնուհանդերձ, խոսակցություններ կան, որ առաջիկայում Երևան-Անթալիա ուղիղ չվերթ է բացվելու: Խնդիրը կառավարության և էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո է գտնվում: Մեր հարցին ի պատասխան, էկոնոմիկայի նախարարությունից ասացին, որ այս պահին նման հայտ չկա իրենց մոտ: Իսկ հնարավո՞ր է, որ սեզոնին լինի: «Բարդ է ասելը»: Ի դեպ, խնդիրը «բարդ» է նաև նրանով, որ էկոնոմիկայի նախարարը դաշնակցական է, որի կուսակցական կրեդոն ոչ թե դեպի Թուրքիա ուղիղ չվերթ բացելն է, այլ «Ստամբուլն արյան ծով դարձնելը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: