Ամերիկահայ բանաստեղծ, հուշագրող  Փիթեր Բալաքյանն արժանացել է ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Pulitzer Prizes-ին, Հայոց ցեղասպանությանն անդրադարձող չափածո գործերի համար։ Եզրափակիչ անցածներն ու հաղթողները պարզ են դարձել երկուշաբթի օրը: Բալաքյանի «Ozone Journal»-ը տպագրվել է Չիկագոյի համալսարանի կողմից: 

Չնայած, որ նրա ստեղծագործությունները բացահայտում են Նյու Մեխիկոյի բնիկ ամերիկյան գյուղերը, Նայրոբիի ետնախորշերը, կամ հայ-թուրքական սահմանը, Բալաքյանի պոեմները ներկայացնում են ժամանակակից կյանքի ողջ գեղեցկությունն ու դաժանությունը մի զգայական, բազմաշերտ և յուրօրինակ լեզվով: «Ozone Journal»-ը ստեղծում է գլոբալիզացիոն աշխարհի վտանգավորության և անորոշության մի ստեղծագործ պատկեր: 

Փիթեր Բալաքյանն ունի ամերիկյան քաղաքակրթության ասպարեզում փիլիսոփայության դոկտորի կոչում (Բրաունի համալսարան) եւ 1980թ. ի վեր դասավանդում է Նյու Յորք նահանգի Քոլգեյթի համալսարանում, որտեղ այժմ անգլերենի ֆակուլտետում հումանիտար գիտությունների պրոֆեսոր է: