Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, Երևանում լինելով մի քանի ժամ, տպավորված է ու շատ է հավանել հայկական ուտեստները:

Այս մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց աստղը` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման արարողությանը:

«Ես շատ լավ եմ, անցած երեկոյան եմ ժամանել, ուտելիքը շատ լավն է ու շատ տպավորված եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Քլունին` պատասխանելով «Ինչ կասեք Երևանի մասին» հարցին:

Դերասանը տեղեկացրել է, որ Երևանում կմնա մինչև ապրիլի 24-ը:

Քլունին Երևան է ժամանել ապրիլի 22-ին` մասնակցելու նաև «Ավրորա» մրցանակաբաշխությանը: