«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ: Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել եւ տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը և մատակարարումը Հայաստանի զինված ուժերին:

Ի դեպ, ոլորտի պատասխանատուները և ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգևորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ: Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման և նրանց պոտենցիալն օգտագործելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: