ԱՄՆ–ի Հյուսիսային Վիրջինիան դարձավ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Հայտարարության մեջ նշվում է, որ համապատասխան հռչակագիր է ընդունել Հյուսիսային Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, ով 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել է նահանգում ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս:

«Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, ինչպես նաև բոլոր անցյալի և ներկայի ցեղասպանությունները, մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»,- ասվում է հռչակագրի մեջ:

Նշենք, որ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները կարևոր դեր խաղացին հռչակագրի ընդունման գործընթացում: