Թուքական ապրանքների արգելելու պահով պետք է մի բան ասեմ։ Էդ շատ թույն գաղափար ա․ արգելել թուրքական ապրանքները։ Բայց, միայն եթե զուգահեռ մաքսայինը սկսի թափանցիկ աշխատել, տնտեսությունն էլ ազատականացվի, ապօրինին մենաշնորհները վերացվեն։ Հակառակ դեպքում շուկայից դուրս են մղվելու, օրինակ, էժան, բայց նորմալ որակի տրիկոտաժը, երեխաների հագուստը։ Տուժելու է բնակչության անապահով մասը, ոչ թե այս հարցը քննարկողները, որոնց մեծ մասը բրենդային ապրանք ա առնում ու չի նեղվում գներից։

Հ․Գ․ Բնականաբար, էլ չեմ խոսում սեփական արտադրությունը խրախուսելու մասին։ Թող նույն սեփական տրիկոտաժը արտադրողներին արտոնություններ տան, թուրքականը ինքը կչորանա, կընկնի

Հ․Հ․Գ․ ես ինքս գերադասում եմ թուրքական չառնել։ Եթե այլընտրանք կա։ Միշտ չէ, որ կա