Հնդկաստանի դեսպանը Հայաստանում՝ պարոն Սուրեշ Բաբու Թադիպանենին , մոտ 4 տարի է, ինչ գտնվում է Հայաստանում, սակայն հայ ժողովրդին և մշակույթին ծանոթ է շատ ավելի վաղ հասակից: Դեսպանը նշում է, որ հայ և հնդկական մշակույթների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ, ինչն ավելի է ամրապնդում երկկողմանի կապերը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով Երևանում վերջին օրերին բացված «Հնդկական ապրաքնների ցուցահանդես-վաճառք»- ին՝ ընդգծում է , որ նման նախաձեռնությունները դրական ազդեցություն են ունենում առևտրային և մշակութային կապերի զարգացման և ընդլայնման վրա: