Հայաստանում միակ կազմակերպությունն ու մարդիկ որ շահեցին պատերազմից Սեքյուրիթի դրիմն ու տերերն են: Գիշերվա կեսին հոգնած ջարդված 80կմ/ժամ գալիս ես Արցախից դժոխքից էլ մութ ճամփեքով, մառախուղ ու զրթ ու զիբիլ, մաշված չխմախ չերևացող ցուցանակներով մեկ էլ շրխկ, 10000-նոց նկարեց էդ դեղին լույսից էլ քոռացած քիչա մնում հագնես ծառերին... Պարզվումա որ էդտեղ ինչ որ գյուղ է ու պետք է նշանը տեսած լինեիր որ սպիտակի վրա սևով խզբզած ինչ որ անուն, որ իմանայիր էդտեղ գյուղ է և 60կմ/ժամ պիտի քշես; Նայում ես շուրջդ ոչ մի գյուղ էլ չկա, մի երկու միրգ ծախելու քանդած բուտկեք... Կամ ասենկ զանգում են շտապ գնում ես, թքած էլ ունես նկարելու է թե ոչ էդ պահին մտածում ես շուտ հասնես սահման, ճամփին էլի շրխկ շրխք... Որ ասեմ մի 120 քշում ես չէ միջին 90 կամ նույնիսկ 80: Արա ձեր հացը բա հարամ չի՞... հետո գալիս ես տեսնում մի 30-40000 պիտի մուծվես, որ գնացել էս իրանց ճղճիմ գոյությունը պաշտպանելու... թու՜, իսկականից թու'... Եթե իրոք մտքներին տեղ լինի անվտանգությունը ապա հատուկ գյուղի էն մասում չեն դնի, որ շփոթվես, կամ էլ էնպիսի վառ ոպւ երևացող մի երկու 60 նշան կդնեն, որ ասենկ գյուղի անունի գույնը էդ պահին չտարբերեցիր էդ չորտվ մթի մեջ դա տեսնես ու դանդաղեցնես, իսկ նպատակը մեկն է թալանել մարդկանց ու վերջ, հիմնականում էլ «զոհերը» հենց զինվորականներ են, պայմանագրային և այլն... Իսկ էն տեղերում ասենկ Սարավանի կան Քյարքի պերեվալներին ոչ մի զգուշացում, էդ տեղերում որ տույլատրված 90 գնաս Շամշյանի «հերոսը» կդառնաս...

Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: