«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտնվել է տհաճ իրավիճակում:

«Պատգամավոր Մարգարիտ Եսայանը վերջերս տհաճ միջադեպի մեջ է ընկել։ Նա վերադառնալիս է եղել Երևան, երբ «Զվարթնոց» օդանավակայանում մոտեցել է Թեհրանից ժամանած մի աղջիկ և անգլերենով հարցրել տաքսու գները։ ՀՀԿ-ականը մի տաքսու վարորդից ճշտել է գինը, և փոխանցել՝ «6 հազար դրամ»։ Աղջիկը շարունակել է այլ տաքսի որոնել, ինչը շարժել է պատգամավորի հետաքրքրությունը, նրա ու տաքսիստի միջև լեզվակռիվ է սկսվել։ Տաքսիստը հորդորել է.

«Մորքուր ջան, թող գնա, ի՞նչ ես ուզում»։ Եսայանը վրդովվել է, տեղեկացրել, որ ոչ թե շարքային «մորքուրի» հետ գործ ունի, այլ Աժ պատգամավորի։ Վիճաբանությանը խառնվել են նրա ամուսինն ու վարորդը, և Եսայանը «փախցրել» է ագահ տաքսիստի կլիենտին՝ աղջկան ու նրա հորն իրենց մեքենայով տեղափոխելով։ Պարզվել է՝ տաքսիստը 20 հազար դրամ է պահանջել մինչև Իսակովի պողոտա՝ ավտոկայան հասցնելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: