Ինչպես հայտնի է, այսօր կայանալու է բոլորիս կողմից երկար սպասված «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում հայտնի կդառնա նաև հաղթող մասնակիցը: Այս տարի «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնում է տաղանդավոր և գեղեցիկ երգչուհի Իվետա Մուկուչյանը: 

Այս առիթով YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) անցկացրեք առցանց հարցում՝ պարզելու համար, թե հայաստանցիներն ինչպիսի ակնկալիքներ ունեն Իվետա Մուկուչյանից: Հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ մեր գեղեցկուհին կզբաղեցնի 1-3-րդ հորիզոնականները: 

Հարցման մասնակիցների 50.7 տոկոսը կարծում են, որ Իվետա Մուկուչյանը կզբաղեցնի 1-3-րդ հորիզոնականները, 29.8 տոկոսը համոզված են, որ նա միանշանակ հաղթող է, իսկ 19.5 տոկոսը մտածում են, որ Իվետան կլինի 1-ին տասնյակում: 

Իսկ YerevanNews.am կայքի ամբողջ աշխատակազմը համոզված է. մեր Իվետան լավագույնն է անկախ արդյունքներից: Մաղթում ենք երգչուհուն հաջող, գեղեցիկ և շլացուցիչ ելույթ, որը մեզ հաղթանակ կբերի: