Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որի ընթացքում վիրավորվել է վեց մարդ։ Արդեն անցկացվող է հետաքննություն: Ծեծկռտուքը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի հարակից սրճարանի մոտ։ Իրավապահ մարմինների աղբյուների փոխանցմամբ` միջադեպին մասնակցել է 25-40 տարեկան շուրջ 20 տղամարդ։ Նրանցից մեկը օդամղիչ զենք է կիրառել։

Ըստ աղբյուրի տեղեկությունների, ծեծկռտուքը ծագել է հայերի և ադրբեջանցիների միջև։

Ուկրաինայում ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի ղեկավար Ռավշան Թագիևը ֆեյսբուքայն իր էջում գրել է, թե իբր հայերը հարձակվել են Ռաջաբով եղբայրներին պատկանող սրճարանի վրա։ Թագիևի խոսքերով` հայերը ցանկացել են վրեժխնդիր լինել օրեր առաջ Կիևում տեղի ունեցած միջադեպի համար, ինչի արդյունքում ադրբեջանցի երկրպագուները, կունգ–ֆուի մրցաշարի ժամանակ, հարձակվել էին արցախցի մարզիկ վրա այն բանից հետո, երբ հաղթանակ տանելով նա ծածանել էր Արցախի հանրապետության դրոշը։

Բոլոր վիրավորված 6 անձինք ազգությամբ ադրբեջանցիներ են։