«Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը հայտարարել է, թե հանրության շրջանում արագաչափերից օբյեկտիվ դժգոհություն չկա, «համայնքների ղեկավարները, կոլեկտիվներն իրենք են դիմում, խնդրում են ուղղակի տեղադրել արագաչափ»։

«ՉԻ» - Իշխանություններն էլ, հասկանալի է, մեծ խանդավառությամբ շտապում են կատարել ժողովրդի խնդրանքը։ Չէ որ ժողովրդի ծառաներն են։ Բայց երբ, օրինակ, այդ նույն «համայնքների ղեկավարները, կոլեկտիվները» խնդրում են, որ պետական կառույցները նորոգեն այդ նույն համայնքների ենթակառուցվածքները, իշխանությունները, չգիտես ինչու, նույն խանդավառությունը չեն ցուցաբերում։ Բացի, իհարկե, ճանապարհներից։ Արագաչափ տեղադրելուն զուգահեռ անպայման նաև վերանորոգում են ճանապարհի այդ հատվածը, որովհետև քարքարոտ ճանապարհին դրված արագաչափից «քյար չկա», ոչ մեկը չի կարող արագ քշել, հետևաբար՝ տուգանքներ էլ չեն լինի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: