«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ինքնաթիռում տված ասուլիսն անհետևանք չի անցել: Մեր տեղեկություններով` երեկ Հիմնադիր խորհրդարանի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը և գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) հանդիպում են ունեցել։ Մեզ հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի իրադրությանը վերաբերող հարցեր, կորսված տարածքները հետ վերցնելու ծրագիր են մտմտացել։

Հիշեցնենք, որ և Կոմանդոսը, և Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, ռազմական գործի նվիրյալներ և վերլուծաբաններ դեմ են արտահայտվել հակառակորդին տարածք զիջելուն և հիմնավորել են ոչ միայն կորցրած տարածքները հետ բերելու, այլև հակահարձակման անցնելու ու հակառակորդին ծնկի բերելու անհրաժեշտությունը:

Հավելենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, թերևս Կոմանդոսի հետ հանդիպման լույսի ներքո, երեկ հայտարարություն է տարածել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական պատասխանատվությունն ստանձնելու պատրաստակամության մասին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: