Թայլանդը պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին հայտնում է Nation թերթը՝ վկայակոչելով թագավորության արտգործնախարար Դոն Պրամուդվինաիին:

«Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Թայլանդի դիմումը ԵՏՄ նոր անդամ դառնալու համար»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ դիմումը մշակման ընթացքում է:

Ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում Դոն Պրամուդվինաին հայտնել է, որ Թայլանդի իշխանություններն արդեն գնահատել են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման նպատակահարմարությունը, սակայն Բանգկոկին որոշակի ժամանակ է հարկավոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերն իրականացնելու և բանակցություններ սկսելու համար:

«Իսկապես, արդեն իրականացվել է Թայլանդի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման նպատակահարմարության տնտեսական գնահատական: Այն արվել է դեռ Մաքսային միության երկրների խմբի համար, որի մեջ ընդգրկված էր միայն Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսի Հանրապետությունը: Ուսումնասիրության արդյունքները բավականին դրական են ինչպես Թայլանդի, այնպես էլ ԵՏՄ-ի համար»,- պատմել է նախարարը: