Ինչպես տեղեկացրել էինք, Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է երեք մարդ։ Խեղդվողների ինքնությունը ճշտվում է։

ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ լողավազանից դուրս են բերվել 35-ամյա Արտեմ Մելսիկի Բուլբուլյանի (Սյունիքի մարզի Տեղ գյուղից), 25-ամյա Կարեն Վրեժի Ալավերդյանի (Գորիս քաղաքից) և 25-ամյա Գրիշա Դավիթի Առուստամյանի (Քաշաթաղի շրջանի Հերիք գյուղից) դիերը: