Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանը կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ: Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են նաև ոստիկանությունից: 

Գ . Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանին: 

3 հազար ԱՄՆ դոլարը Ք. Կիրակոսյանը տվել է երեխայի մորը՝ Ալլային, իսկ 2 հազար ԱՄՆ դոլարը՝ միջնորդին՝ Գ. Խաչատրյանին: