Հունիսի 1-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել:
Նույն օրը, ժամը 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կեղծ դրամ իրացնելու կասկածանքով, Փարաքար գյուղից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Հարություն Մ.-ն, 1994 թ. ծնված Արսեն Մ.-ն և 1992 թ. ծնված Սլավիկ Հ.-ն:

Պարզվել է, որ Արսեն Մ.-ն մոտ 20 օր առաջ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում գնել է չորս հատ 500 և երկու հատ 100 անվանական արժեքով կեղծ ռուբլիներ և հունիսի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, դրանք իրացրել է մարմնավաճառ Նարինե Գ.-ին` վերջինիս ծառայություններից օգտվելու դիմաց:

Նարինե Գ.-ն ներկայացրել է 2.200 ՌԴ կեղծ թղթադրամները: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: