Կոտայքի մարզի Ակունք և Արամուս գյուղի երեխաների մեծ մասը հունիսը մեկը նշում են երեկոյան ընտանեկան միջավայրում։ Իսկ մինչ այդ երեխաները այգիներում, դաշտերում օգնում են ծնողներին։ 14-ամյա Արսենը նկատում է՝ իր համար վաղուց խաղալու, զվարճանալու ժամանակն անցել է, պետք է աշխատի, հորը թիկունք լինի։