«Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում ընկած հրթիռի հետևանքով հրկիզվել է հայ արհեստավորներից մեկի արհեստանոցը։ Զոհվել են 3 հայեր, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Քիչ անց մահացել է նաև Նոր գյուղում վիրավորված մեկ այլ հայորդի։

Հաղորդվում են զոհված 4 հայերի անունները. Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։

Նոր գյուղի հրթիռակոծության մասին հաղորդվել էր նաև երեկ. նշվում էր հայ վիրավորի մասին։