Հերթական այցով հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում կլինեն քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները` դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով բելգիացի առաջատար մասնագետները Հայաստանում կիրականացնեն խորհրդատվություններ և մի շարք վիրահատություններ` մասնավորապես ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

Նշենք, որ վիրահատությունները կկատարվեն եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա:

Վիրահատությունները կիրականացվեն դոկտոր Պատրիկ Լևիի և Մարիա Ռուշանյանի կողմից, ինչպես նաև վիրահատություններին իրենց անմիջական մասնակցությունը կունենան «Շենգավիթ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի առաջնակարգ մասնագետները ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Գալստյանի անմիջական ղեկավարությամբ:

Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում է՝

1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատություններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:

2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:

3. Ականջախեցու պլաստիկա:

4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումները, խոլեստեատոման և այլ նորագոյացություններ` միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատություններ` անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:

5. Այնպիսի բնածին արատների վերականգնում, ինչպիսիք են խոանների աթրեզիան, բնածին խուղակները:

6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում` ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:

7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:

8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:

9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:

Հետազոտությունների, խորհրդատվության և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել +374 77 560 560 հեռախոսահամարով: