Հունիսի 6-ին, ժամը 09.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Խ. Պ.-ին պատկանող 30 ոչխար, վնասել՝ 5-ը:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար: