Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացել են նախավերջին տուրի պարտիաները:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաջողության է հասել լեհ Յոլանտա Զավացկայի հետ պարտիայում և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միայն կես միավորով է հետ առաջատարից՝Աննա Ուշենինայից: Վերջին տուրում միմյանց հետ կմրցեն Մկրտչյանը և Ուշենինան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը պարտվել են, իսկ Լիլիթ Գալոյանը` հաղթել: