Հալեպում այսօր զոհվել է Րաֆֆի Բչաքչյանը, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ հրթիռակոծվել են Սուլեյմանիե, Սեյրաֆիի և Նոր գյուղ թաղամասերը:

Այդ ուղղություններով ինքնաշեն հրթիռներ են արձակվել Բոսթան Փաշա թաղամասում տեղակայված ահաբեկչական խմբավորումների կողմից:

Սուլեյմանիեում արհեստավորների կենտրոնի վրա ընկած հրթիռի հետևանքով արձանագրվել է 6 զոհ, 20 վիրավոր: