Շնորհակալ եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Լվովի մոտակայքում հրդեհի մարման հարցում Ուկրաինային օգնելու համար հատուկ ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության համար: Ընկերոջը դժվարության մեջ են ճանաչում. գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում:

Նախագահի գրասենյակի տեղեկություններով՝ թուրքական օգնության ներգրավման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին: Այդկերպ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է ուղարկել իր ինքնաթիռը՝ Ուկրաինայում հրդեհաշիջման համար: