88 կողմ, դեմ՝ 15 և ձեռնպահ`14 ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր հրավիրված արտահերթ նիստին ընդունեց 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը:

Մինչև քվեարկությունը, վարման կարգով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց վերանայել 2016 թ-ի բյուջեն: Ըստ պատգամավորի՝ այսօր առաջնահերթություններն են փոխվել և կարիք կա արտահերթ նիստ հրավիրել և վերանայել:

«Մենք առաջարկում ենք արտահերթ նիստ հրավիրել: Կառավարությանը խնդրում եմ պատասխանել մեր հարցադրմանը»,- ասաց Զուրաբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե քվեարկության ընթացքում կառավարությունը չի կարող պատասխանել հարցերին, նրանք հետագայում կարձագանքեն հարցադրմանը: