ԱԺ-ի նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ձայնի իրավունք խնդրեց և հայտարարեց, թե Թուրքիայի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցությանը, որով Հայաստանի պատկան մարմիններին կոչ են արել զերծ պահել Արամ Աթեշյանին Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին մասնակցելուց։