Այսօր Հայաստանում առկա է աշխատանքի և զբաղվածության լուրջ խնդիր:
Մարզի պրիզմայյով դիտելու դեպքում, աjս խնդիրն ավելի է խորանում, եթե քաղաքում զբաղվածության խնդիրը հնարավոր է լուծել, գոնե ժամանակավոր, պայմանական կամ կամավոր աշխատանքի կազմակերպման սկզբունքով, ապա մարզերում, այդ հանգամանքները կարելի է ասել գրեթե չեն գործում: Երիտասարդը ստանալավ մասնագիտական կրթություն ցանկանում է մնալ քաղաքում, որովհետև ունի փաստացի, այն համոզմունքը, որ գյուղում չի գտնի համապատասխան աշխատանք: Ինչն էլ իր հերթին պատճառահետևանքային ազդեցություն է ունենում գյոոուղերի շնչի, վաղվա օրվա, ապագայի տեսլականի վրա:

Խնդիրն ավելի խորանում է անձի հաշմանդամություն ունենալու դեպքում: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման, մասին» ՀՀ օրենքով, 2015թ. հունվարի 1-ից պետական կազմակերպությունների համար, իսկ 2016թ. հունվարի 1-ից ոչ պետական կազմակերպությունների համար սահմանված է քվոտայի պահանջ, որի կետերից մեկում նշվում է հետևյալը՝ տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է: Նախատեսվում է աշխատանքի ընդունել հաշամանդամություն ունեցող անձանց, միջինում, տարեկան 1 %- ի չափով:

Կարծես օրնքը շատ հստակ ու գեղեցիկ ձևակերպում ունի և չկա, որևէ տարանջատում, սակայն մարզերում այն անքան էլ իրատեսական չէ, թե ինչ պատճառներից ելնելով, այս մասին YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) – ը զրուցեց Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակչուհի, 29- ամյա Լիա Ղազարյանի հետ, ով ունի բազում մասնագիտություններ և դիմել է գործատուներին, սակայն արդեն 12 տարի է, ինչ սպասում է արձագանքի.

- Մերժվելու պատճառները ինքս էլ չգիտեմ, որովհետև ոչ մի գործատու հստակ պատասխան չի տալիս: Պարզապես նշում են, որ իրենք կկապվեն ինձ հետ ու այդպես ես սպասում եմ մինչ օրս:

Մտահոգված ավելացնում է. ‹‹Ի համեմատած քաղաքի մարզերում չկան աշխատատեղեր և համապատասխան պայմաններ: Մասագիտական կրթություն ստանալով Երևան քաղաքում, բազմիցս փորձել եմ աշխատանք գտնել, սակայն ապարդյուն, աշխատանքային պայմանները և աշխատավարձը չէր բավարարում անգամ բնակարան վարձելու և կոմունալ վճարների համար: Այդ իսկ պատճառով վերադարձել եմ Իջևան, սակայն այստեղ էլ պատկերը էապես չի տարբերվում, անգամ ոչ իմ մասանագիտական ոլորտի աշխատանք չկա:

Անդրադառնալով՝ Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման ,մասին քվոտայի պահանջին, ավելացնում է. ‹‹ Ըստ իս, եթե աշխատակից - թվաքանակ հարաբերակցության նվազեցում տեղի ունենա, ապա այդ դեպքում մի փոքր կավելանան հնարավորությունները: Չնայած այդ դեպքում էլ մեկ այլ հանգամանք կա` գործատու- աշխատանք փնտրող հարաբերությունները, այսինքն գործատուի անձնական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ: Կարծում եմ՝ փոքր- ինչ հավանական տարբերակ է պետական պարտադրանքը››:

Մեր դիտարկմանը, թե ‹‹Կարծրատիպային դաշտում›› կարծես, որոշակի փոփոխություններ նկատվում են, սակայն առկա է մեկ այլ խնդիր՝ այսօր գործատուն նախընտրում է մեկ աշխատակից ունենալով, ապահովվել իր աշխատքի մաքսիմալ արդյունքը, այլ ոչ աշխատել աշխատանքի բաժանման մասառմաս սկզբունքով, մեր զրուցակից պատասխանեց. ‹‹ Այո դա ևս հանդիսանում է խոչընդոտ , և արհեստականորեն նվազեցնում է 100 և ավելի աշխատակից ունենալու քվոտայի պահանջը››:

Հարցադրմանը, թե, եթե տրվեր հնարավորություն փոփոխություն մտցնել Հայաստանում, մասնավորապես օրենսդրական դաշտում, ո՞րը կլիներ՝ առաջին քայլը, նա միանգամից պատասխանեց. ‹‹ Միջավայրի հարմարեցումը և աշխատանքային պայմանների վերանայումը››:

Լիան ունի, այն համոզմունքը, որ ցանկացած պարագայում պետք է լավատես լինել և երբեք չկորցնել հույսը, այլ պայքարել միշտ: Հասարակության վերաբերմունքի, անվստահության, ու թերահավատության դեմ.

- Փորձում եմ սեփական փորձով ապացուցել, որ մենք կարող ենք ցանկացած խոչընդոտ հաղթահարել, ունենալ սեփական գործ, աշխատանք գտնել հենց մարզում: Լինել բոլորին հավասար, ունենալ նպատակներ և հասնել դրանց:

Պատրաստեց՝ Ռուզաննա Աղաբաբյանը: