Ջավախքի Վաչիանի գյուղից նոր մանրամասներ են հայտնի դարձել սպանության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվում է, որ զոհերի մարմինները ենթարկվել են խոշտանգումների:

Տանը կտրված է եղել գազատար խողովակը, ինչը կարող է նշանակել, որ ոճրագործները ցանկացել են հրդեհել տունը: Դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններ չկան: apsny.ge-ն հայտնում է, որ Վաչիանում սպանությունից հետո անհանգստության մթնոլորտ է տիրում:

Ըստ որոշ տեղեկությունների Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա հայ երիտասարդ, ով ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել: Մեկ այլ լրատվականի տվյալներով կասկածյալները միանգամից 3-ն են: